Previous Entry Share Next Entry
Բնութագիր
har8un
(Օրինակելի շրջանավարտի օրինակելի բնութագիրը: Ներկայացնում եմ առանց փոփոխությունների, բացի անուններից)

Բնութագիր

----ական ՍՍՀ ---ի շրջաանի ---- գյուղի միջնակարգ դպրոցի 1965-1966 ուստարվա շրջանավարտ Պողոս Պողոսի Պողոսյանի

Պողոս Պողոսի Պողոսյանը 1965-66 ուստարում ավարտել է ----ական ՍՍՀ ----ի շրջանի ---- գյուղի միջնակարգ դպրոցի լրիվ դասընթացը և հաջողությամբ հանձնել պետական քննությունները:

Պողոս Պողոսի Պողոսյանը զարգացած ընդունակություններ ունեցող աշակերտ է: Ուսումնառության շրջանում դժվարություններից չընկճվելը, համբերատար կերպով այդ դժվաությունները հաղթահարելը, ազնվությունն ու ճշմարտասիրությունը, անկաշառ ու նվիրված ընկերասիրությունը, չընդհատվող և լարված աշխատասիրությունը Պողոսյանի բնավորության ամենաէական գծերն են:
Պողոսյանը սիրում է լարված ուշադրությամբ լսել ուսուցիչների և ընկերների մեկնաբանությունները: Ուսման մեջ սիրում է խորապես ուսումնասիրել ու զննել նյութը: Այդ սովորությունը նրա բնավորության մեջ անցնում է կարմիր թելի նման:
Իր բնավորությանբ և ակտիվ աշխատասիրությամբ սովորում ու տիրապետում է գրեթե բոլոր առարկաները, հատկապես՝ մաթեմատիկան:
Զգալի է, որ խոնարհ ու հաստատուն կամքի տեր Պողոսյանը կողմնորոշվել է դեպի մաթեմատիկան ու ֆիզիկան: Այդ առարկաները խորն ուսումնասիրելու համար չի խնայել ոչինչ, ոչ ժամանակ, և ոչ էլ էներգիա:
Պողոսյանը բազմիցս անգամ մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադաներին և շատ անգամ շահել առաջնություն: Նա աչքի է ընկնում բանավոր խոսքի բարձր կուլտուրայով: Նա կարող է հարցին պատասխանել լակոնիկ ոճով, սակայն բովանդակալից ձևով: Նրա բանավոր խոսքը միշտ համեմվել է նուրբ հումորով, գիտի ուսուցչի և աշակերտի հետ առողջ ձևով ուրախանալ ու ծիծաղել: Չի արհամարել թույլ գիտելիքներ ունեցող ընկերներին, մեծամիտ ու եսասեր չէ, պատրաստ է եղել օգնել թույլերին ու փոքրերին:
Նրա նախանձելի բնավորությանը երանի են տալիս թե մեծերը և թե փոքրերը, բազմաթիվ ընկերներ ձգտում են նմանվել նրան...
Բնությունը Պողոսյանին ստեղծել է ամենաանաղարտ ձևով, բնավորության մեջ եղած բոլոր գծերը ընդօրինակելի են բոլորի համար: Նրա մաքուր հոգին և գերազանց վարքը խոր հետք են թողել ինչպես իրենց դասարանում, այնես էլ դպրոցում:
Որքա՜ն երջանիկ են նրա ծնողները, մենք, ամենքս...
Հապա նրա աշխատասիրությո՞ւնը...
Պողոսյանը չգիտի հոգնել, անխոնջ ձևով շարունակում է ուսումնասիրել թե մայրենի գրականությունը, թե ֆիզիկան, քիմիան և թե մաթեմատիկան: Ֆիզիկայի և մաթեմատիկայի բնակավառում գիտելիքների իր հարուստ պաշարով գերազանցում է շատ առաջավոր աշակերտների:
Պողոսյանի համար խորթ են չար նախանձը, կեղծավորությունն ու նենգությունը, միշտ պայքարել է մանկավարժական կոլեկտիվի, ընկերների, ինչպես և ողջ դպրոցի անունը բարձր պահելու համար:
Չի եղել որևէ հասարակական օգտակար աշխատանք, դպրոցի դիրեկցիայի, դասղեկի կամ դասարանական կոլեկտիվի կողմից որևէ միջոցառում, որին չցուցաբերի ակտիվ մասնակցություն:
Կոմերիտական և պիոներական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցույց տալու համար բազմիցս անգամ արժանացել է դպրոցի դիրեկցիայի գովասանքին:
Բնութագիրը տրվում է պահանջվող տեղում ներկայացնելու համար:

11-րդ դ. դասղեկ՝ /Հ. Մ---յան
ընկ. Մ---յանի ստորագրությունը հաստատում եմ դպ. դիրեկտոր՝ /Մ. Գ---յան

21/06/66թ
(Կնքված է դպրոցի կնիքով)

Հ.Գ.- պատկերացրեք բուհում գործերն ընդունողի դեմքի արտահայտությունը:)

Պրն Պողոսյանը նաև շատ լավ քեռի է

Որ գալիս է մեր բակը, տու-լու-լու, տու-լու-լու, մեր բակը
Կոմպի պարագաները շալակը, տու-լու-լու, տու-լու-լու, շալակը,
Կոմպս դզում գնում է, տու-լու-լու, տու-լու-լու, գնում է
Կամ մինչ կես գիշեր, մնում է, տու-լու-լու, տու-լու-լու, տու-լու-լու…լու-լու…

Re: Կեցցե ՊՊՊ-ն

har8un

2011-02-12 10:19 am (UTC)

Լավ երգ է, բայց նարդու մասին ոչինչ չի հիշատակվում:

You are viewing har8un